19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Բիզնեսը ծառայություններ է մատուցում, պետությունը կառավարում է գումարները եւ թելադրում խաղի կանոնները»

«Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը ծառայություն են մատուցում առեւտրային ընկերությունները»,-այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասաց  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Բիզնեսը ծառայություններ է մատուցում, պետությունը կառավարում է գումարները եւ թելադրում խաղի կանոնները»,- նկատեց նախարարը:

Նա նշեց, որ հիմնական ծրագիրը, որը սկսվեց նախարարությունում որպես բարեփոխման ծրագիր, բուժական գործի ֆինանսավորման գործընթացն էր։ «Այստեղ մենք, չփորձելով հեծանիվ հորինել, որոշեցինք անդրադառնալ աշխարհի առաջատար փորձին, իսկ առաջատար փորձն ապահովագրությանն այլընտրանք չի առաջարկում»,- ասաց նա։

Նախարաի խոսքով՝ «ապահովագրական շուկան բաշխվել է հետեւյալ սկզբունքով՝ 2.9 մլն բնակչության բաշխումը կատարվում  է համակարգչային ծրագրի միջոցով, 6 ապահովագրական ընկերությունների շուկայական կշռի, իրենց հատուցումների չափաբաժնի եւ մի քանի այլ գործոնների համաչափությամբ, որոնք հաստատվել են ԿԲ կողմից ժամանակակից ֆինանսական չափանիշների համապատասխան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ