29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Պապիկները կարող են շարունակել հազալ…».նախարար

«Ժամանակակից առողջապահությունը բաղկացած է երկու հիմնական մասից: Մի մասը`կանխարգելումն է և հասարակական առողջապահությունը, մյուս մասը դա` հիվանդաբուժությունն է»,-այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նախարարի խոսքով` կանխարգելման համար առաջին կարևոր գործոնը` պատվաստումն է.«Սա մի գործառույթ է, որով Հայաստանը կարող է պարծենալ: Միջազգային կազմակերպությունները փաստում են, որ այսօր Հայաստանը գտնվում է աշխարհի առաջատար երկրների շարքում, իսկ ռեգիոնում առաջատարն է պատվաստումների որակով»:

Նախարարը նշեց, որ Հայաստանում մի շարք հիվանդություններ ենթարկվում են սկրինինգի և ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ լավագույն արդյունքնեի հասնելու համար:

«Վերջերս հաստատվել է մի դրամաշնորհային ծրագիր` 170 հազար դոլարի շրջանակներում և այդ ծրագրի նպատակը սկրինինգային միջոցառումների բարելավումն է»,-ընդգծեց նախարարը:

«Եթե ավելի տարիքով սերունդը ծխում է , ապա ոչինչ չենք կարող անել, բայց պետք է պայքարենք, որ երիտասարդ սերունդը ծխախոտը չվերցնի ձեռքը: Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն ու պետք է առողջ մնան»,-ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ