12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Ո՞վ ասեց, որ հիմա «Դաշնակցության» համար լավ է. Արմեն Ռուստամյան

«Բնական է, որ նոր է ամեն ինչ իր հունի մեջ մտնելու, վաղ է եզրակացություն անել, թե անորակ Ազգային ժողով է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին, թե համաձայն է, որ այս խորհրդարանը որակապես զիջում է նախորդին, քանի որ ամբողջ քառօրյայի ժամանակ ոչ մի թեժ քննարկում չեղավ: Ռուստամյանը խոստացավ՝ թեժ […]

«Գերեզմանում քար եմ տաշում, որ երեխուս գերեզմանը մի կերպ ծածկեմ ».ազատամարտիկի կին

«Ծայրահեղ ծանր վիճակում ենք ու լրիվ անհույս: Կյանքի գնով ուզում եմ մեծացնել միակ դստերս: Որդուս մահից հետո մեր վիճակը սարսափելի է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը: Հովակիմյանի խոսքով` ընտրություններից առաջ դիմել է պաշտպանության նախարարին, վերջինս խոստացել է օգնել, բայց այլևս որևէ արձագանք չի եղել:  «25 ամյա որդուս մի […]

Երեւանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով: […]

Ավելի լավ է հայ եկեղեցու մոլի երկրպագու լինել, քան աղանդների, կեղծ ուսմունքների ու ապազգային երեւույթների պաշտպան

«Ես էլ ինքս մեր եկեղեցու հետեւորդ եմ ու երկրպագու: Ավելի լավ է ազգանվեր լինել, հայ եկեղեցու մոլի երկրպագու, քան որոշների նման տարաբնույթ աղանդների, կեղծ ուսմունքների ու ապազգային երեւույթների պաշտպան»,- սա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի պատասխանն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, գրում է aravot.am-ը: Ավետիք Իշխանյանը քննադատել էր Էդուարդ Շարմազանովին`ասելով. «…երբ կարդում ես Շարմազանովի կարծիքը, տպավորություն […]

Ինչ է «Ելք»-ը հասկացնում Բագրատյանին

Հրանտ Բագրատյանին կարելի է ամեն ինչում մեղադրել՝ բացի մի բանից։ Այդ մարդը, ինչ էլ որ խոսում է, փորձում է խոսել փաստերով ու հնարավորինս հիմնավոր, ինչը չես ասի նրա որոշ վայ նախկին գործընկերների մասին, ովքեր իրենք իրենց ելույթներով ու աղաղակներով երիցս փորձում են ներիշխանական բազարների մեջ դիվիդենտներ հավաքել, չունենալով սեփական օրակարգ՝ փորձում են Բագրատյանին մեղադրել իշխանության […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 15-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի […]

Ի՞նչ է անելու Զարուհի Փոստանջյանը (տեսանյութ)

«Մեր գործողությունները լինելու են բազմաշերտ և բազմաբովանդակ, իհարկե, նաև այցելությունները մարզեր ներառվելու են այդ գործունեության մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով իրենց կուսակցության ապագա ծրագրերի մասին: Նա նշեց, որ երկու գրասենյակ ունեն, եվս երկուսը կունենան: Հարցին, թե լինելով նորաստեղծ կուսակցությունը՝ կարող են այնպես անել, որ մարդիկ գան իրենց հետևից, նա […]

Պուտինը եկել է Վանաձոր. Ժամանակ

Պուտինիզմը հասավ Վանաձոր։ Թերթի տեղեկություններով՝ վերջերս Վանաձորի զբոսայգիներից մեկում տեղադրվել է Պուտինի բոյով մեկ նկարը, որի հետ վանաձորցիները կարող են անմահանալ։ Այս նկարը, թերեւս, տեղադրել է Վանաձորի քաղաքապետարանը՝ պուտինյան շունչը Վանաձորում տարածելու համար։ Չի բացառվում, որ սա «Լուսավոր Հայաստան»-ի հետ «մարտնչող» Վանաձորի քաղաքապետարանի պատասխանն է ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկությանը։ Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է. Իրատես

2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից: Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետեւ ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսեւորելու: Այսինքն` «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» երկընտրանքում ով ինչպես կկողմնորոշվի: Սա նաեւ հետաքրքիր ստուգատես է լինելու շատերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված