13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ավելի լավ է հայ եկեղեցու մոլի երկրպագու լինել, քան աղանդների, կեղծ ուսմունքների ու ապազգային երեւույթների պաշտպան

«Ես էլ ինքս մեր եկեղեցու հետեւորդ եմ ու երկրպագու: Ավելի լավ է ազգանվեր լինել, հայ եկեղեցու մոլի երկրպագու, քան որոշների նման տարաբնույթ աղանդների, կեղծ ուսմունքների ու ապազգային երեւույթների պաշտպան»,- սա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի պատասխանն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, գրում է aravot.am-ը:

Ավետիք Իշխանյանը քննադատել էր Էդուարդ Շարմազանովին`ասելով. «…երբ կարդում ես Շարմազանովի կարծիքը, տպավորություն է ստեղծվում, որ նա հայ առաքելական եկեղեցու մոլի հետեւորդ է, ինչը բոլորովին հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային, որովհետեւ նա եթե այդպես է մտածում, ուրեմն իր մասնագիտությունը սխալ է ընտրել, ճիշտ կաներ, որ գնար Գեւորգյան ճեմարան, դառնար բարձրաստիճան հոգեւորական եւ քարոզեր Առաքելական եկեղեցու ուսմունքը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ