«Մեր երկրում արտագաղթի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է»
Նորավանք հիմնադրամի փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը վստահ է՝ մեր երկրում արտագաղթի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է: Այս մասին այսօր վերջինս շեշտեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Մարդն իր երկրում պիտի ունենա պիտի ունենա արժանապատիվ աշխատանք ու արժանապատիվ վարձատրություն: Բայց երբ երկիրը թերզարգացած է լինում, լինում է նաև կոռուպցիա: Իսկ անարդարության պայմաններում ապրելը դժվար է: […]