29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մի վատ բան անելու ենք». թեժ իրավիճակ Վանաձորում/տեսանյութ/

Վանաձոր-ՋԷԿ-ի նախկին աշխատակիցների համբերության բաժակը լցվել է: Վաղ առավոտից հավաքվելով ընկերության բակում՝ ցուցարարները խնդրի լուծման այլ տարբերակ չտեսնելով՝ որոշեցին փակել Գրիգոր Նարեկացի պողոտան՝ Վանաձոր-Ալավերդի-Մ6 միջպետական ճանապարհի մի հատվածը՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Մոտ կես ժամ խաթարված երթևեկությունը անվտանգ կազմակերպելու համար տեղում աշխատում էին ճանապարհային ոստիկանության  և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը հեռախոսազրույց ունեցավ Վանաձոր-Քիմպրոմի սնակության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ, ով նշեց, որ Վանաձոր-ՋԷԿ-ի նախկին աշխատակիցների պահանջը փակուղի չի մտել, այլ ընթացքի մեջ է: Ցուցարարները պողոտան բացեցին միայն Սերգո Ավետիսյանի խոստումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպում սնանկության գործով կառավարչի հետ, որի ընթացքում ցուցարարները կարող են սպառիչ պատասխաններ ստանալ իրենց խնդրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին դեռ 2011թ.-ից չվճարված 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը: Ընկերությունը 153 աշխատակցի պարտք է մոտ 130 միլիոն դրամ՝ ներառյալ դատական կարգով գումարված տույժ-տուգանքները: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք համաձայն են անգամ ստանալ միայն մայր գումարը, հրաժարվում են տարիների ընթացքում գումարված տուգանքներից, միայն թե ստանան իրենց հասանելիքը: Ցուցարարների գերակշիռ մասն այժմ թոշակառուներ են, այս վեց տարվա ընթացքում մոտ մեկ տասնյակ աշխատակից մահացել է՝ այդպես էլ չստանալով աշխատավարձի պարտքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ