«Մեր երկրում արտագաղթի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է»
Նորավանք հիմնադրամի փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը վստահ է՝ մեր երկրում արտագաղթի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է: Այս մասին այսօր վերջինս շեշտեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Մարդն իր երկրում պիտի ունենա պիտի ունենա արժանապատիվ աշխատանք ու արժանապատիվ վարձատրություն: Բայց երբ երկիրը թերզարգացած է լինում, լինում է նաև կոռուպցիա: Իսկ անարդարության պայմաններում ապրելը դժվար է: Եթե այդ նույն աշխատնքը մեր հայրենակիցը կատարի Ռուսաստանում, նա մի քանի անգամ ավել կվարձատրվի, իսկ եթե կատարի ԱՄՆ-ում, կվարձատրվի 10 անգամ ավելի: Հատնի բան է. մարդը ձգտում է բրեկեցիկ կյանքի», – նշեց բանխոսը:
Վերջինս շեշտեց՝ մեր երկրում ծնելիության մակարդակը նկարելիորեն ընկել է, բայց դա պայմանավորված է ոչ միայն վատ կենսապայմաններով, այլև մշակույթով:
«Ծնելիության բարձր մակարդակ լինում է այն ընտանիքներում, որտեղ կենսապայմանները լինում են ոչ այնքան բարվոք: Միշտ էլ այդպես է եղել: Կարծում եք՝ երբ մեր պապերը շատ երեխներ են ունեցել, ավելի լավ պայմաններո՞ւմ են ապրել: Իհարկե, ո՛չ: Շատ երեխներ ունենալը կապված է ոչ թե բարեկեցության, այլ մշակույթի ու զույգերի ցանկության հետ: Այսօր երիտասարդ ընտանիքները չեն ուզում շատ երեխաներ ունենալ», – նշեց բանախոսը: