12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

«Եթե ինչ-որ բան տրվելու է, պետք է նախապես դրա դիմաց ստանալ»

«Ես չգիտեմ, թե ինչ տիպի բանակցություններ են ընթանում, ու ինչ կոմպրոմիսներ են ձեռք բերվել, պետք է իմանալ, բազային ինֆորմացիա պետք է լինի, որ հասկանանք: Բայց որքան ես գիտեմ՝ չլինելով այդ բանակցային գործընթացում և հասկանալով, թե ում հետ գործ ունենք՝ մի բան կարող եմ ասել, որ Ադրբեջանն երբեք ու երբեք Թուրքիայի հետ միասին չի ուզում նորմալ հարաբերություններ զարգացբել Հայաստանի հետ»,-այսօր ասուլիսին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով երեկ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մասին՝ տարածքների հանձնման վերաբերյալ:

Արման Նավասարդյանը նշեց, որ հայկական եղեռնը նրանց ծրագրերում ու փիլիսոփայության մեջ շարունակվում է: «Այնպես որ, եթե ինչ-որ բան պետք է տրվի, պետք էշատ զգույշ լինել այն առումով, որ մարդիկ ուզում են Ղարաբաղը գրավել, ասում են՝ ամեն մի ադրբեջանցին ամեն մի ղարաբաղցու վիզ պետք է կտրի, հետո դրանից հետո իմաստուն դեմքով հայտնագործություններ են անում, որ Երևանը Ադրբեջանի տարածք է: Այնպես որ այս հարցերին պետք է շատ խնամքով վերաբերվել: Եթե ինչ-որ բան տրվելու է, պետք է նախապես դրա դիմաց ստանալ: Եվ դրանից հետո միայն կարելի է խոսել, ինչ-որ բաներ տալ, եթե մեր անվտանգությունն ապահովված կլինի»,-նշեց Արման Նավասարդյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ