10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Ռուսական բուհերում պետք է վերանայենք ՀՀ ուսանողներին տրամադրվող քվոտաները․ ՌԴ ԿԳ նախարար

Սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն արծարծվել […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա իմաստուն կառավարման ներքո Գերմանիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի ընթանալ զարգացման ու վերելքի ուղիով, իսկ Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։ «Գերմանիայի քաղաքացիների կողմից ՔԴՄ կուսակցությանը վստահված քվեները լավագույնս վկայում են […]

Երբ է պետք ներել. ինչ է ասում Աստծո խոսքը

Հաճախ մեղքերը թողնելը և ներելը նույնացնելով՝ սկսում ենք ինքներս մեզ հանիրավի չարչարել:  «Հայր մերի» թարգմանություններում երբեմն գրվում է. «Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեզ պարտք եղողներին»: Բայց վերջին թարգմանության մեջ ՛՛թողնելը՛՛, որ ըստ գրաբարի է, այժմ թարգմանվել է «ներիր»:. «Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեզ […]

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերը անցկացրեցին իրենց անկախության հանրաքվեն. քաղաքական զարգացումների հեռանկարները:

Հայաստանը այս անգամ կստորագրի ասոցացման շրջանակային համաձայնագիրը․ քաղաքագետ

Կարծում եմ, որ Հայաստանը կստորագրի այս անգամ ասոցացման շրջանակային համաձայնագիրը, քանի որ ղեկավարությունը բոլոր հնարավոր ատյաններում հայտարարում է այդ մասին նախագահի մակարդակով։ Այդ մասին այսօր «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Բանախոսի կարծիքով՝ սխալ է մտավախությունը, թե ազատ վիզայի հնարավորության դեպքում արտագաղթը կմեծանա։ «Փորձը […]

Զեկույցները բավականին «շաբլոն» էին. Իսկանդարյանը՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովից

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վաղ թե ուշ հանդիպում տեղի կունենա, բայց այն նկատելի արդյունքի չի հանգեցնի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Իսկանդարյանն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության կարգավորմամբ վաղուց չի զբաղվում, զբաղվում է միայն սահմանին բռնությունների զսպումով: Հարցին՝ քաղաքագետը համաձայն է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն գաղափարին, որ հայ-թուրքական […]

Ալիևն իր ելույթով սպառնաց մեզ ու միջազգային հանրությանը (տեսանյութ)

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Ադրբեջանի նախագահ  Ի․ Ալիևի՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթը գնահատում է որպես հերթականը: «Կային որոշ մեսիջներ, որոնք իրենց մեջ պարունակում էին որպես ռազմական կոչեր՝ որպես սպառնալիք միջազգային հանրությանը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Մովսիսյանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հետևություններ անի Ալիևի ելույթից, իսկ մենք պետք է ավելի […]

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է

Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի խորհրդարանի […]

Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջից կաշառք է պահանջել և ստացել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ Շիրակի մարզի բնակիչ Ռ. Շ.-ից ստացված հաղորդման հիման վրա: Այսպես, Ռ. Շ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Ա. Հ.-ն 2016 թ.-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի