Ալիևն իր ելույթով սպառնաց մեզ ու միջազգային հանրությանը (տեսանյութ)
Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթը գնահատում է որպես հերթականը: «Կային որոշ մեսիջներ, որոնք իրենց մեջ պարունակում էին որպես ռազմական կոչեր՝ որպես սպառնալիք միջազգային հանրությանը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Մովսիսյանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հետևություններ անի Ալիևի ելույթից, իսկ մենք պետք է ավելի կոշտացնենք մեր մոտեցումն ու պատրաստ լինենք ցանկացած ռազմական գործողությանը:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն էլ նշեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այս ելույթը հանձնարարվեց ընդունել որպես ի գիտություն:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ պատվիրակության՝ Բաքու կատարած այցի հասարակական արձագանքներին, ապա Մովսիսյանն ասաց, որ դա շատ ճիշտ քայլ էր, ու նրանք կարողացան սաստել հակահայկական քաղաքականությունը: Նա կարևորեց Արմեն Աշոտյանի ելույթներն ու դրանում եղած մեսիջները:
https://www.youtube.com/watch?v=TmLLfRicj7w&feature=youtu.be
Մանրամասները՝ տեսանյութում: