29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զեկույցները բավականին «շաբլոն» էին. Իսկանդարյանը՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովից

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վաղ թե ուշ հանդիպում տեղի կունենա, բայց այն նկատելի արդյունքի չի հանգեցնի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Իսկանդարյանն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության կարգավորմամբ վաղուց չի զբաղվում, զբաղվում է միայն սահմանին բռնությունների զսպումով:

Հարցին՝ քաղաքագետը համաձայն է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն գաղափարին, որ հայ-թուրքական նոր արձանագրություններ են անհրաժեշտ, նա պատասխանեց, որ Փայլանն այն գործիչը չէ, ով կարող է հայ-թուրքական փաստաթղթերի հարցերով որոշումներ կայացնել: «Նա Թուրքիայի խորհրդարանի սովորական պատգամավոր չէ, այլ հայ և այն էլ ընդդիմադիր»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է «Հայաստան-Սփյուռք» համաժողովին, ապա Իսկանդարյանը նշեց. «Ես չեմ կարող ասել, որ  հանդիպման նպատակն իրականացավ, քանի որ ոչ մի լուրջ նպատակ դրված չէր»,- նշեց նա՝ նկատելով, որ պաշտոնյաների կողմից ներկայացված զեկույցներն էլ բավականին «շաբլոն» էին:

Նա նշեց, որ անգամ կուլուարներում քննարկումներն իրենցից նորություն չէին ներկայացնում: «Թվերի մասին չեմ կարող խոսել, բայց, կարծեմ, այս անգամ մասնակիցների թիվը մեծ էր: Բայց, ամեն դեպքում, թիվը լուրջ ազդեցություն չի ունեցել համաժողովի վրա»,- ասաց նա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ