29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ է պետք ներել. ինչ է ասում Աստծո խոսքը

Հաճախ մեղքերը թողնելը և ներելը նույնացնելով՝ սկսում ենք ինքներս մեզ հանիրավի չարչարել: 
«Հայր մերի» թարգմանություններում երբեմն գրվում է. «Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեզ պարտք եղողներին»: Բայց վերջին թարգմանության մեջ ՛՛թողնելը՛՛, որ ըստ գրաբարի է, այժմ թարգմանվել է «ներիր»:.

«Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին»: Դիմացինի մեղքերը թողնում ենք իրեն, որ ապաշխարի, չենք դատում, չենք կապում, այլ թողնում ենք, որ ներման առողջ և օգտակար չափանիշ է, սակայն եթե ներում ենք մի անմարդկային սրիկայություն, ինչ որ կերպ մասնակից ենք դառնում դրան, որի պատասխանը չենք կարող տալ: Պետրոսին եղբորը ներելու Քրիստոսի խրատած 7 անգամ 70-ն էլ անվերջը չէ, կրկին չափանիշ է. բայց սա ԵՂԲՈՐՆ է վերաբերվում:

Երբ չարը շատ է՝ մեր զգուշությունն ավելի մեծ պիտի լինի, որ զանցանքներն են ներում, մահացու հանցանքները՝ թողնում գործողին, որ ապաշխարի: Եվ այդ՝ ամենքիս համար է արդար ու առողջ:
Եվ խնդիրն այն է, որ Պետրոսի դեպքում եղբայրը «ապաշխարում եմ, ների՛ր» է ասում: 
Բայց մեզ ավելի հաճախ ո՛չ թե ասում են. «ապաշխարում եմ, ներիր», այլ թե. «Քո դավանանքով պարտավոր ես ներել, էլ ինչու ասեմ՝ ապաշխարում եմ»:

Եվ մենք հաճախ անհոգորեն ներում ենք, երբ մեզ չեն էլ ասում, թե «ապաշխարում եմ, ներիր»: Այդ բանի համար էլ հաճախ ընկնում ենք խռովության որոգայթի ու դառնության մեջ: Ինչու՞ մեր ներքին խաղաղությունը կորցրեցինք:

Հայոց Դատաստանագրքերը, որ հոգևոր մեծ գիտակները կազմեցին, ամենքն էլ քրիստոնյա հանցագործի հանդեպ ապաշխարությամբ ներմամբ են, քրիստոնեական ներման չափանիշով էլ հանցագործները բանտ ու պատժի են ենթարկվում: Եթե ոչ, ապա քրիստոնեությունը կարող էին վերածել «Հանցանքի բուծարանի»- թե դուք ներեք, ՀԱՆԴՈՒՐԺԵՔ, մենք այդ ներման հովանու տակ՝ ապահով հանցանքներ գործենք, ձեզ էլ մի օր կավերենք, կոչնչացնենք, կապականենք:

Այսօր այդպես են անում դրսից պիղծ օրենքներ ներդրողները, թե՝ քրիստոնյա եք չէ որ, հանդուրժեք, որպեսզի այլասերվածները ձեզ հետ մտնեն ելնեն սուրբ եկեղեցի և ոչ թե ապաշխարեն: Նման դեպքերում ո՛չ ներել կա, ո՛չ թողնել: Նման դեպքերում հարկ է ըստ Հայոց Դատաստանագրքերի վարվել՝ ըստ Աստծո օրենքների, քանի որ պղծությունից չապաշխարողները դատապարտված են ՄԱՐՄՆԻ ՄԱՀՎԱՆ, որ գուցե հոգի փրկվի և այլոց էլ չվարակեն: 

Մահացու մեղքերը հանցավորին թողնելով, հնարավորություն է, որ հանցագործը ապաշխարի, ապա թե ոչ՝ Աստծո օրենքներով դատապարտությունն ստանա: Այսինքն՝ ներել. երբ ասում են. «ներիր, ապաշխարում եմ», թողնել՝ թողնելին, իսկ եկեղեցու սրբությանն ու ժողովրդին վտանգ դարձողներին՝ հանձնել Աստծո օրենքներով Հայոց Տիեզերական Դատաստանագրքերի որոշմանը: Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերը  ողջ մարդկությանը արժան արժեքներ են, Աստվածաշնչի որդիներ, որ և արդար և երիցս օգտակար է՝ ազնվությամբ գործադրենք:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ