28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2017

«Տրուբայի տերն ու տեղափոխողն են հանցագործները, մենք «տուտ պրիչոմ». թեժ բացահայտումներ «Իգլա»-ի գործով/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 25-ին շարունակվում է «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Նշենք, որ  դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Նախագահող դատավորը ներկայացնում էր գործի մասով առանցքային տվյալները: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը ընդմիջելով դատավորին հայտարարեց, որ «Տրուբայի տերն ու տեղափոխողն են հանցագործները, մենք «տուտ պրիչոմ»…Յոթ ամիս ա՝ նստած ենք, իրանք իրանց համար […]

Ընդամենը 1 տարվա աճն իր հետ աշխատատեղեր չի բերում. նախարար

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասում է, որ թեկուզև տնտեսական աճ կա այս տարի, սակայն ընդամենը 1 տարվա աճն իր հետ աշխատատեղեր չի բերում:« Երբ որ ձեզ մոտ տեղի է ունենում տնտեսական ակտիվության աճ, ո՞վ է ստեղծում այդ աճը՝ տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք ապահովոմ են ներդումների ու թողարկման ծավալների աճի միջոցով: Հիմա նրանք եթե ճգնաժամայաին իրավիճակում […]

«Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ տալը պետք է դատապարտվի ՀԱՊԿ ԽՎ պատգամավորների կողմից». Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպչական աշխատանքներին […]

Ռուսական բուհերում պետք է վերանայենք ՀՀ ուսանողներին տրամադրվող քվոտաները․ ՌԴ ԿԳ նախարար

Սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն արծարծվել […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա իմաստուն կառավարման ներքո Գերմանիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի ընթանալ զարգացման ու վերելքի ուղիով, իսկ Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։ «Գերմանիայի քաղաքացիների կողմից ՔԴՄ կուսակցությանը վստահված քվեները լավագույնս վկայում են […]

Երբ է պետք ներել. ինչ է ասում Աստծո խոսքը

Հաճախ մեղքերը թողնելը և ներելը նույնացնելով՝ սկսում ենք ինքներս մեզ հանիրավի չարչարել:  «Հայր մերի» թարգմանություններում երբեմն գրվում է. «Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեզ պարտք եղողներին»: Բայց վերջին թարգմանության մեջ ՛՛թողնելը՛՛, որ ըստ գրաբարի է, այժմ թարգմանվել է «ներիր»:. «Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեզ […]

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերը անցկացրեցին իրենց անկախության հանրաքվեն. քաղաքական զարգացումների հեռանկարները:

Հայաստանը այս անգամ կստորագրի ասոցացման շրջանակային համաձայնագիրը․ քաղաքագետ

Կարծում եմ, որ Հայաստանը կստորագրի այս անգամ ասոցացման շրջանակային համաձայնագիրը, քանի որ ղեկավարությունը բոլոր հնարավոր ատյաններում հայտարարում է այդ մասին նախագահի մակարդակով։ Այդ մասին այսօր «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Բանախոսի կարծիքով՝ սխալ է մտավախությունը, թե ազատ վիզայի հնարավորության դեպքում արտագաղթը կմեծանա։ «Փորձը […]

Զեկույցները բավականին «շաբլոն» էին. Իսկանդարյանը՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովից

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վաղ թե ուշ հանդիպում տեղի կունենա, բայց այն նկատելի արդյունքի չի հանգեցնի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Իսկանդարյանն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության կարգավորմամբ վաղուց չի զբաղվում, զբաղվում է միայն սահմանին բռնությունների զսպումով: Հարցին՝ քաղաքագետը համաձայն է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն գաղափարին, որ հայ-թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի