28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2017

Այս «Իգլա»-ն իրենից վտանգ չի ներկայացնում. դահլիճ բերվեց «Իգլա» տեսակի հրթիռը/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 25-ին շարունակվում է «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Դատական նիստերի դահլիճ բերվեց Հրաչա Մայիլյանի կողմից ԱԱԾ-ին  հանձնված «Իգլա» տեսակի հրթիռը: ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ամբաստանյալ Սամվել Բաբայանը նկատեց, որ դահլիճ բերված «Իգլա»-ն իրենից վտանգ չի ներկայացնում, քանի որ մարտկոց չունի: […]

Ուշագրավ է, որ Սեֆիլյանը տալիս է Փաշինյանի անունը

Ժիրայր Սեֆիլյանը բանտից անուններ է հնչեցրել, որոնց հետ կապում է Հայաստանի ապագան։ Բոլորի անունները տալ, իհարկե, պետք չէ, սակայն բավականին հատկանշական է, որ տալիս է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի անունը, որին, ի դեպ, ծռերը հուլիսյան դեպքերի ժամանակ մեղադրեցին խռովարարության ու ձեռքերն ուրիշի կրակի վրա տաքացնելու մեջ, որից հետո Փաշինյանը հետ քաշվեց, իսկ դրանից հետո շարժումն աստիճանաբար […]

Թուլացեք ու երջանիկ ապրեք. Մհերն՝ իրեն քննադատողներին

«Նրանք, ովքեր այդքան նենգ մեկնաբանություններ են գրում, որ ես եւ իմ գործընկերներն արժանի չէինք վաստակավոր արտիստի կոչման, գրում են պարապությունից եւ նախանձից դրդված, որը կործանում է հենց նրանց»,-Ինստագրամի իր էջում գրել է երգիչ Մհերը՝ խոսելով մի քանի օր առաջ ստացած վաստակավորի կոչումից ու դրա վերաբերյալ հանրևային քննադատություններից: «Ուզում եմ նշել, որ վաստակավոր արտիստի կոչումը տրվում […]

Քրդստանի խորհրդարանի 5 կուսակցությունները անկախության հանրաքվեին «ԱՅՈ» են ասելու

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան) ֆեյսբուքյան օգտատերը գրում է․ «Դեպքերի ընթացքի չտեսնված զարգացում: Կոմելն ու Գորանը, որը նախկինում խնդրել էր հանրաքվեի հետաձգումը, հայտարարեց, որ անկախ հանրաքվեի վերջնական որոշումները «այո» են լինելու: Գորան կուսակցությունը (շարժում) հայտարարել է, որ իրենք կաջակցեն Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացմանը: Գորան կուսակցությունը մինչ այս պահը դեմ էր անկախության հանրաքվեին, սակայն քիչ […]

«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր

Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր։ Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել՝ «Նյու Պլաստ» (New Plast CJSC) և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերության,  «Ազադ ֆարմացեութիքալս» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության, «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության միջև։ Հուշագրերը ստորագրել են՝ «Նյու Պլաստ» ընկերության տնօրեն Արմեն […]

ԱԺ փոխնախագահը մեկնեց Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի աշխարհահռչակ արեւելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված` իր նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին:  Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ կունենա ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:   

Քաղաքական կամքն է պակասում. Խաչատուր Սուքիասյանը՝ Կարեն Կարապետյանին (տեսանյութ)

Գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ անկախ, հզոր պետություն ունենալը 1-2 տարվա խնդիր չէ, և բացի ժամանակի հարցը շատ կարևոր է նաև լեզվի հարցն այս գործում: «Շատ մեծ, քրտնաջան աշխատանք է պետք, ինստիտուտների ձևավորում է հարկավոր: Կարելի է  տարբեր լեզուներով ունենալ տարբեր կառույցներ, բայց հիմնական լեզուն պետք է լինի հայերենը, դրա վրա պետք է ծախս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի