28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2017

Մեդվեդեւը կայցելի Հայաստան

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը տեղեկացրել է, որ պլանավորում է մասնակցել Հայաստանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին տեղեկացնում է Տասս գործակալությունը։  Պատասխանելով փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով ասել էր, որ մաքսային վարչարարությունը պետք է կատարելագործվի, Մեդվեդեւը նշել է․ «Ես կշարունակեմ քննարկել այդ հարցերը Հայաստանում կայանալիք միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում»։

Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում, նշել է, որ հումանիտար համագործակցության հարցերը, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտներում, կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության օրակարգում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր ազդակ կհաղորդի այդ համագործակցությանը: «Ինչպես ամենուր, […]

Քրդերը թեժ բախման հող նախապատրաստեցին․ Թուրքիայի վարչապետ

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որի ժամանակ անդրադարձել է իրաքյան Քուրդիստանում սկսված անկախության հանրաքվեին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը մասնավորապես պատասխանել է  թուրքական «TRT» «CNN Turk» «NTV»  և  «Haberturk» լրատվամիջոցների հարցերին: Յըլդըրըմը մասնավորապես ասել է, որ պաշտոնական Անկարան չի  ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական […]

Եթե տարբերակ չմնա թույն կխմեմ ու ինքնասպան կլինեմ.82 ամյա մայրը սպասում է աղմկահարույց գործի հանգուցալուծմանը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  թմրանյութի արտանետման գործով 13  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը կրկին անգամ հետաձգվեց: Դատաքննությանը չէր ներկայացել գործով փաստաբաններից մեկը: Նշենք, որ երկարատև պայքարից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը և նոր դատավարություն նշանակել:    «Մի քանի ամիս է հույսով ապրում ենք, ինձ ամեն վարկյան թվում ա, […]

Տվե՛ք այդ ապահով Հայաստանը… զավեշտալի է. Վահան Արծրունի (տեսանյութ)

Երգահան, երաժիշտ Վահան Արծրունու խոսքով՝ կյանքը ցույց է տալիս, որ ժամանակն անցնում է, և մենք այլ փաստերի առաջ ենք կանգնում, կյանքի որակն ընկնում է, բնակչոթյունը նվազում է, և դրա պատճառներից մեկին էլ մեր՝ ԵԱՏՄ-ին միանալն է: «Հսկայական սեգմենտներ կան, որոնք որ վտանգված են այլևս: Մեր հիմնական դաշնակիցը զենք է վաճառում թշնամուն: Այդ տնտեսական կախվածության պատճառով […]

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն: Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ արտգործնախարարությունը հանրաքվեն որակել է հակաիրավական, ապա նշել է, որ իրենք չեն ճանաչելու  արդյունքները: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ եթե որոշ «ծայրահեղական» խմբավորումներ և «ահաբեկիչներ» վտանգ ներկայացնեն Թուրքիայի ազգային անվտանգությանը, ապա իրենք, օգտագործելով […]

Լազարյան եղբայրների դպրոցը չի փակվելու

Պաշտոնական այցով ՀՀ-ում  գտնվող  ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի, բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների հետ: Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել […]

Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսին Երևան քաղաքի 45-ամյա բնակիչը, ով աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ), այլ հիմնարկում աշխատանքի ընդունելու համար […]

Մեկնարկել է «CSIT-2017» միջազգային գիտաժողովը

Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 25-ին մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Ողջունելով մասնակիցներին` նախարարը կարևորեց նմանատիպ գիտաժողովի անցկացումը ՏՏ և կոմպյուտերագիտության ոլորտի գիտական շփումների և փորձի փոխանակման տեսանկյունից։ «Չափազանց կարևորում եմ այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսիք գերհամակարգչային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի