30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տվե՛ք այդ ապահով Հայաստանը… զավեշտալի է. Վահան Արծրունի (տեսանյութ)

Երգահան, երաժիշտ Վահան Արծրունու խոսքով՝ կյանքը ցույց է տալիս, որ ժամանակն անցնում է, և մենք այլ փաստերի առաջ ենք կանգնում, կյանքի որակն ընկնում է, բնակչոթյունը նվազում է, և դրա պատճառներից մեկին էլ մեր՝ ԵԱՏՄ-ին միանալն է: «Հսկայական սեգմենտներ կան, որոնք որ վտանգված են այլևս: Մեր հիմնական դաշնակիցը զենք է վաճառում թշնամուն: Այդ տնտեսական կախվածության պատճառով մեր երկիրը չի զարգանում տնտեսապես: Մենք դատապարտված ենք ու ստիպված ենք պոզիտիվ ինչ-որ բաներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցելուց:

Կողքից սա զավեշտալի է թվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» նախաձեռնությունից:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե մենք ենք մեղավոր, քանի որ լիովին չենք դրսևորում մեզ ԵԱՏՄ-ում, Վ. Արծրունին նկատեց. «Մեզ այլևս լուրջ գործընկեր չեն ըդնունում Եվչամիությունում: Մեզ ձայն չեն տալիս, դիվանագիտական ատյալններում վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ այնպիսին է, որ դուք Ռուսաստանի սատելիտն եք և որևէ կարծիք էլ չեք կարող դրսևորել այդ քաղաքական ատյաններում, որովհետև միևնույն է՝ կրկնելու ենք այն վարկածը, որն առաջադրում է Ռուսաստանը»:

Նա նկատեց, որ այստեղ երկրի բարոյական ստատուսի խնդիրն էլ է դրվում: «Եթե ԵԱՏՄ մտնելուց խոստանում էիք անվտանգ ու ապահով Հայաստան, տվե՛ք այդ ապահով Հայաստանը, զարգացրե՛ք քաղաքացիների կյանքը, տվե՛ք երաշխիքները ձեր քաղաքացուն կրթության ոլորտում, սոցիալական ոլորտում: Ոչ մի առաջընթաց չկա, ո՞վ է տեսնում այդ առաջընթացը: Ինչ-որ զանգվածների կյանքում բան փոխվում է, բայց մենք խոսում ենք հանրության մասին, իսկ հանրությունն այնտեղ է, որտեղ է»,-եզրափակեց Վահան Արծրունին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ