29 ամյա երիտասարդը փորձել է ցած նետվել կամրջից

Նոր Հաճն-Աբովյան կամրջից 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ հուլիսի 17-ին, ժամը 13:10-ին երիտասարդը փորձել է նետվել կամրջից, սակայն, այն կանխվել է ոստիկանության ծառայողի կողմից: Դեպքի հանգամանքները պարզվում են: