10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Մեր տարածաշրջանում շատ բան կփոխվի

Նավթի դարաշրջանը վերանում է: Ֆրանսիան այսօր հայտարարեց, որ 2040ից կարգելի բենզինով և դիեզելով աշխատող մեքենաները (այնտեղ մոտ 32 միլիոն մեքենա կա): 2 օր առաջ Volvo-ն հայտարարեց որ 2019-ից միայն արտադրելու է էլեկտրական և հիբրիդային մեքենաները: Tesla-ի մասին էլ չեմ ասում: Սա նոր միտում է աշխարհում: Նավթի պահանջարկը կտրուկ կնվազի: Շատ «ուժեղներ» կթուլանան, և որոշ «թույլեր» […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կարեն Շահնազարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ: «Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից: Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության […]

Մելանիա Թրամփը փորձել է ընդհատել ամուսնու եւ Պուտինի հանդիպումը

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը փորձել է ընդմիջել ամուսնու՝ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը կայացել է նախօրեին։ Ինչպես լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, բանկացությունների ժամանակ հանկարծ սենյակ է մտել Մելանիան, որպեսզի համոզի ներկաներին ավարտել հանդիպումը, որը չափազանց երկարել էր։ Հիշեցնենք, որ նախագահների հանդիպումը 2,5 ժամ է տեւել։ Սակայն առաջին տիկնոջը […]

Ադրբեջանը երբեք չի հարձակվի Նախիջևանից. մանրամասներ/տեսանյութ/

«Նախիջևանի ստատուսը որոշվում է թուրք-ռուսական պայմանագրով, որտեղ Նախիջևանը տրված է Ադրբեջանին կառավարման համար, այսինքն` Նախիջևանը նրա մասը չի կազմում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծեց, որ Ադրբեջանը երբեք չի հարձակվի Նախիջևանից, քանի որ դա բազմաթից անբարենպաստ հետևանքներով հագեցած քայլ կլինի: Մանրամասները` տեսանյութում:

Ամեն վայրկյան կարող է պատերազմը սկսվի.ազատամարտիկ

«Նաղդ կանգնած ենք հայրենիքի պաշտպանության համար` արյուն տալու:Ուղղակի հարցը այլ է` գերտերությունները խառնվում են ու ճիշտ դիրքորոշում չկա: Ադրբեջանը լկտիացել է, սանձարձակ վարքագիծ է ցուցաբերում ու նրա ձեռքը բռնող չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գեղանկարիչ Արամ Մարգարյանը: Ազատամարտիկը զայրացած է. «Մենք մի քայլ անենք` մեզ կանգնեցնում են, չեն թողնում առաջ գնանք: Փաստորեն Ադրբեջանը արտոնյալ […]

Արագածոտնում կարկուտը ոչնչացրել է ծիրանի այգիները. Հայկական ժամանակ

Նախորդ օրը Արագածոտնի  մարզում  տեղացած աննախադեպ  կարկուտի պատճառած վնասի չափը  դեռ պարզ չէ։ Այն վերջնական կհստակեցվի 2-3 օրից։  Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ  զրույցում տեղեկացրել է  Արագածոտնի  մարզպետարանի  գյուղվարչության պետ  Յուրա Ազատյանը։ «Դեռ ուսումնասիրությունները չենք ավարտել, վնասի չափը պարզ չէ։  Արագածոտնում վնասվել են  բոլոր տեսակի  պտղատու այգիները, իսկ մնացած համայնքներում՝ բոլոր ցանքատարածությունները»,- ասել է  գյուղվարչության  […]

Արմեն Աշոտյանը չի բացառում մի շարք դեսպանների փոփոխությունը. 168 ժամ

  «Կան դեսպաններ, որոնց պաշտոնավարման ժամկետները լրացել են: Դիվանագիտական ծառայության մասին օրենքը բավականին առանձգական է ժամկետների հարցում: Որպես կանոն՝ ժամկետը ֆիքսված է, բայց երկարացման հետ կապված հնարավորություններ կան», – «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները, որ ՀՀ իշխանությունները դժգոհ են դեսպանների աշխատանքից, և փոփոխություններ […]

ՀՅԴ-ն մարզպետների նշանակման հարցում դժվարանում է հստակ կողմորոշվել. Փաստ

  ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն իր երեք նախարարների հարցում կայուն ընտրություն է կատարել և ընտրություններից հետո նրանց նորից նշանակել իրենց պաշտոններում։ Իսկ այ մարզպետների հարցում խնդիրներ ունի։ Ստացվում է, որ բոլոր դաշնակցականները նախարար կարող են աշխատել, իսկ մարզպետ՝ ոչ։ Շիրակի մարզպետ նշանակված Հովսեփ Սիմոնյանը պաշտոնավարեց մոտ մեկ տարի։ Նրան հանեցին՝ փոխարինելով Արթուր Խաչատրյանով։ Հիմա էլ […]

Ալեքսանդր Արզումանյանը դեսպան կնշանակվի միանգամից 3 երկրում. Հրապարակ

Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս կհրապարակվի նախկին պատգամա­վոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու հրամանագիրը. ագրեմանն արդեն ստացվել է: Նա միանգամից 3 երկրում կկատա­րի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները՝ Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա: Մեր հարցին ի պա­տասխան՝ Արզումանյանն ասաց. «Վեր­ջին 5 տարիների ընթացքում բազմաթիվ նման բաներ ես թերթերից կարդացել եմ, տարբեր երկրներ՝ Ճապոնիա, այլ երկրներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի