20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արագածոտնում կարկուտը ոչնչացրել է ծիրանի այգիները. Հայկական ժամանակ

Նախորդ օրը Արագածոտնի  մարզում  տեղացած աննախադեպ  կարկուտի պատճառած վնասի չափը  դեռ պարզ չէ։ Այն վերջնական կհստակեցվի 2-3 օրից։  Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ  զրույցում տեղեկացրել է  Արագածոտնի  մարզպետարանի  գյուղվարչության պետ  Յուրա Ազատյանը։

«Դեռ ուսումնասիրությունները չենք ավարտել, վնասի չափը պարզ չէ։  Արագածոտնում վնասվել են  բոլոր տեսակի  պտղատու այգիները, իսկ մնացած համայնքներում՝ բոլոր ցանքատարածությունները»,- ասել է  գյուղվարչության  պետը։

Նախորդ օրը տեղեկացրել էինք, որ ուժգին կարկուտ  է տեղացել  Արագածավան, Սուսեր, Ցամաքասար եւ Մաստարա  համայնքներում։  Կես ժամ տեղացած կարկուտը, ըստ գյուղապետի՝ մոտ 70 տոկոս  վնաս է հասցրել։ Առանձին համայնքներում  որոշ մրգատու այգիներ  մինչեւ 100 տոկոս  ոչնչացվել են։

«Մեր գյուղում  1000 հեկտար վնասվել է։  Ամեն ինչ էլ ցանված է եղել  1000 հեկտարի վրա։ Ծիրանի, խնձորի, խաղողի այգիներ է եղել, հացահատիկ։  Ծիրանը ընդհանրապես  ոչնչացրել է։  Մյուսները 70 տոկոս վնասվել են։  60 տարվա մեջ նման կարկուտ  դեռ չէր եկել։ Հատիկները շատ մեծ էին, մի կես ժամ եկավ»,- ասել է Արագածավանի գյուղապետ  Անդրանիկ Պապիկյանը։

Արագածոտնի մարզպետարանից  հավաստիացնում են, որ մարզում 70 հակակարկտային կայան կա տեղադրված։  Սակայն նշյալ գյուղական համայնքների  տարածքում դրանք բացակայում են:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ