10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 28, 2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թ. հուլիսի 29-ից Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև […]

Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է: Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 30%-ով ավելի (283)»:

Կալանավորը դիմել է փախուստի

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական անփութության հետևանքով ձերբակալվածներին պահելու վայրից կալանավորի կողմից փախուստի դիմելու դեպքի առթիվ: 2017 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի է դիմել կալանավոր Ա.Անտոնյանը: Նախնական տվյալներով՝    ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Մարգարյանը, իրականացնելով ձերբակալվածների պահելու վայրում ծառայություն, կալանավորներից մեկին սանհանգույց ուղեկցելիս, չի փակել […]

«Խաչագողների պորտաբույծ երեխաները մի օր իրենց ծնողներից վրեժ են լուծելու մեր փոխարեն…»

«Ով ինչպես երեխա է պահում, մեծացնում, դաստիարակում, այնպես էլ լինելու է իր վախճանը…Ազնիվ վաստակով մեծացած երեխաները ծնողների ղադրն իմանում են…Ազնիվ մարդկանց շլինքին նստած խաչագողների պորտաբույծ երեխաները մի օր իրենց ծնողներից վրեժ են լուծելու մեր փոխարեն…Եվ պարտադիր չէ վրեժի տեսակը.այն ուղիղ համեմատական պիտի լինի մեր տառապանքներին… / չքննարկեք բացառիկ դեպքեր / …Խորհրդային տարիների վաշխառուների ապրած կյանքը` […]

Կինը կացնահարել է ամուսնուն քնած ժամանակ, ապա կանչել որդուն․ նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ -հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում՝  Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությանը առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս կինը և որդին: 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց  ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի […]

Իշխանությունը սանձեց բոլորին, միայն մեզ չկարողացավ. ՀԱԿ անդամ

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը համարում է, որ 90 թվականիս սկսած` բոլոր խորհրդարաններից այդ խորհրդարանը տարբերվում է, սակայն վատ առումով. «Նման անդեմ, ժողովրդի կողմից ոչ ընդունելի, ոչ քաղաքական Ազգային ժողով մենք չենք ունեցել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նշեց, որ նախկինում ժողովուրդը գոնե ճանաչում էր պատգամավորներին, իսկ հիմա նույնիսկ ցանկություն չունի […]

Զարուհին մարտերի է պատրաստվում

Զարուհի Փոստանջյանը ոչնչություն է որակել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու այն երկու անդամներին,որոնց հետ համագործակցությունը դադարեցրել է։ Ըստ նրա այդ մարդիկ կառավարվում են իշխանությունների կողմից։ Զարուհին իհարկե ավելի ընդդիմադիր երևալու խնդիր ունի այսօր,որովհետև փաստացի մրցակից ունի՝ հանձին «Ելք»-ի,որի նույնպես իշխանական պրոյեկտ է համարում։ Այս յուրօրինակ ինքնամեկուսացումը շատ չէինք համարի,եթե ընդդիմություն այսքան մասնատված ու սնանկ չլիներ […]

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը

Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը: «CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե  «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է:  Ապա ավելացրել, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։  Աղբյուրը հաղորդում է, որ Նիշանյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված