27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 13, 2017

Կստեղծվի տոմսերի գնման միասնական ավտոմատացված համակարգ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց ՀՀ պետական և տարածքային կառավարման մամինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման և սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը և նշված համակարգի ստեղծման և ներդրման ժամանակացույցը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ էլեկտրոնային տոմսերի վաճառքի միասնական ավտոմատացման միջոցով նախատեսվում […]

«Նստում ես տաքսի, վարորդը քեզ համեմատում է Տապասայի հետ»

Վերջապես մի հեռուստաընկերություն որոշեց դադարեցնել հնդկական սերիալների ցուցադրությունը: Տեսնենք` ով է հաջորդը Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ԱԹՎ հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանի հայտարարությամբ: Վերջինս գուցե շատերի համար ուրախալի, իսկ շատերի համար էլ տխու հայտարարություն էր արել. հեռուստաընկերությունը դադարեցնում է հնդկական սերիալի ցուցադրությունը: Ինձ համար սա ուրախալի փաստ է և կարծում եմ՝ նույն հայտարարությամբ պետք է […]

Նորից սանցիա կկիրառեմ. դատավորը բարկացավ

Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին շարունակվում է  «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառվում է նախազգուշական սանկցիա: Փաստաբան Լուսինե Սահակյանը փորձեց հասկանալ որ օրենքին հղում անելով է դատավորը սանկցիա կիրառում: Դատավորը […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 476.50 ՀՀ դրամ նվազագույն և 477.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 480 դրամ նվազագույն և 481 դրամ առավելագույն փոխարժեքներով:  Մեկ եվրոն գնվում է 542 դրամ նվազագույն և 546 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն վաճառվում է 550 դրամ նվազագույն և 554 դրամ առավելագույն փոխարժեքներով: Ռուսական ռուբլին գնվում է 7.75 դրամ նվազագույն և 7.79 դրամ առավելագույն  […]

Ո՞ւմ է թաքցնում Պուտինն իր մեքենայում․ պաշտոնական վարկածին չեն հավատում /տեսանյութ/

Համացանցում մեծ աղմուկ է հանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեսանյութը։ Նախագահը Վալաամ կղզի էր մեկնել, Վալաամի վանք գնալիս Պուտինն ինքն է վարել մեքենան: Իջնելիս Պուտինը բացել է մեքենայի հետեւի դուռը, այդ ժամանակ էլ կարճ ժամանակով էլ հնարավոր է եղել տեսնել ուղեւորին։ Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել, թե ով էր նստած նախագահի մեքենայում: Լրագրողների հարցին, թե ով […]

3600 եվրո ՄԻԵԴ-ի ևս մեկ դատավճռի համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը։ Անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 75651/11 գանգատ) 2017 թվականի մայիսի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ պահուստային ֆոնդից «Կառավարման մարմինների […]

«Դիրքերում մեր զինվորի կենցաղային պայմանները բարելավվել են»

«Հիմա  մեր  խորդրդարանական պատվիրակները   ը հաճախ են այցելում Արցախ:  Սա կարևոր երևույթ է: Որոշ պատգամավերներ միայն առիթից առիթ էին լինում Արցախում, իսկ հիմա հաճախ են լինում  առաջին գծում, այցելում եմ Արցախի տարբեր շրջաններ: Պետք է  շեշտեմ, որ դիրքերում մեր զինվորի կենցաղային պայմանները բարելավվել   են. ջրագծեր են անցկացվել դիրքներ, բունկերները ավելի լավ վիճակում են […]

Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ […]

Ակնկալում ենք խնդրի այնպիսի հանգուցալուծում, որ դուրս գա անհամաչափ բեռը

Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանը դիմել է բջջային օպերատորներին` միջոցներ ձեռնարկելու sms ծառայության միջոցով տուրքի վճարումը ԱԱՀ-ով չգանձելու և միջնորդավճարից հավելյալ ծախսերը հանելու համար։ Այս երկու ուղղություններով էլ դիմել էինք քաղաքապետին և ակնկալում ենք խնդրի այնպիսի հանգուցալուծում, որով քաղաքացիների վրայից դուրս կգա միջնորդավճարի այս անհամաչափ բեռը։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Ելք» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի