05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կստեղծվի տոմսերի գնման միասնական ավտոմատացված համակարգ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց ՀՀ պետական և տարածքային կառավարման մամինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման և սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը և նշված համակարգի ստեղծման և ներդրման ժամանակացույցը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ էլեկտրոնային տոմսերի վաճառքի միասնական ավտոմատացման միջոցով նախատեսվում է նվազեցնել տոմսային տնտեսության վարման հետ կապված հարկային դաշտում առաջացած ռիսկերը: Նման կերպ հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել տոմսերի գնման գործընթացը, ցանկացած տեղեկատվություն ստանալ, մանրամասն վիճակագրություն իրականացված տոմսերի ծավալների, նշված համակարգին միացած յուրաքանչյուր տնտեսվարողի գործունեության մասին:

«Այս համակարգը հնարավորություն է տալիս մշտադիտարկման ենթարկվել տոմսերը, դահլիճների նորոգումից հետո կարելի է հասկանալ նաև արդյոք հանդիսատեսը մտավ ու նստեց այն աթոռին, որի համար տոմս էր վերցրել»,-նկատեց նախարարը:

Նման համակարգի համար, Արմեն Ամիրյանի ներկայացմամբ, հարկավոր է  300-500 միլիոն դրամ. «Միասնական համակարգի ներդրման կառավարման և սպասարկման ծախսերն իրականացվելու են մրցույթի հաղթող ճանաչված ընկերության հաշին մասնավոր միջոցներով, սա ամենևին չի նշանակում, որ այդ կազմակերպությունը տոմսեր է վաճառելու, նա սպասարկող օպերատորն է լինելու»,-ասաց նա, ապա հավելեց, որ տոմսավաճառները լինելու են գործակալներ:

«Իհարկե, պահպանվելու են նաև թատերահամերգային, սպորտային սրահների տոմսարկղային տնտեսությունները, որոնք վաճառում են, նաև առցանց ծառայություններ են մատուցում»:

Նախարարը նշեց, որ մեկ ամիս տրամադրվելու է մրցույթին, և մինչև հաջորդ տարվա առաջին կիսամյակի ավարտը հանրապետությունն ամբողջությամբ ներգրավված կլինի այդ գործընթացում:

«Ենթադրում ենք, որ որքան տոմսային տնտեսության վաճառքն է, այնքան կավելանա տոմսային տնտեսությունում առկա գումարը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ