«Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժալը»
ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժժժժժժժժալը))»:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժժժժժժժժալը))»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին: Վ.Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից և անձամբ իր կողմից շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում մարզում […]
Ամենաակտիվ հայամետ կոնգրեսականներից մեկը՝ Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Սա քիչ էր, Պալատի այսօրվա նստաշրջանի բացումը օրհնությամբ ազդարարել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը։ Վերջը մի բան լինելու ա, «քցեն վրեքս»։ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանդիպել եմ ԵՊՀ, ՀՊՏՀ և Պոլիտեխնիկի ղեկավար անձնակազմի գործընկերներիս հետ: Քննարկել ենք «Սոցիալական փաթեթի» ծրագրում պետական բուհերի աշխատակիցների ընդգրկման խնդիրը: Պայմանավորվել ենք հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել հաշվարկներն ու հանդես գալ հստակ առաջարկությունների փաթեթով: Բուհական համակարգն արաժանի չէ «Սոցիալական փաթեթից» դուրս մնալուն…»։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Շիրակի մարզի բնակչուհին, ամուսնալուծությունից հետո չունենալով այլ բնակության վայր, մոր հետ միասին բնակվել է վերջինիս ծանոթի՝ 64-ամյա կնոջ բնակարանում։ Գյումրիում գտնվող նշված բնակարանում ապրել […]
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց հավանություն տալ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հարցը, նկատենք, չզեկուցվեց: Իսկ նախագծի նկարագրի մեջ գրված է, որ նախագծին կողմ պետությունները պետք է օգտագործեն Լուսինը […]
Հուլիսի 13, 2017թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները եւ մի շարք այլ կարեւոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ […]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2` Աշտարակ-Թալին և Տրանշ 3` Թալին-Լանջիկ հատվածներ` տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Աշտարակ-Թալին 42 կմ ավտոճանապարհի բետոնապատումն ընթանում է բնականոն հունով։ Նախարարը մանրակրկիտ դիտարկեց կատարվող աշխատանքը, արդեն պատրաստ հատվածները, զրուցեց որակի վերահսկիչների և ինժեներների հետ։ Շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» […]