08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ կառավարությունը չի զավթի լուսինը. որոշումն ընդունվեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց հավանություն տալ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը: Հարցը, նկատենք, չզեկուցվեց:

Իսկ նախագծի նկարագրի մեջ գրված է, որ նախագծին կողմ պետությունները պետք է օգտագործեն Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով։

  1. Լուսնի վրա արգելվում է ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք։ Նմանապես, արգելվում է Լուսինն օգտագործել այդպիսի գործողություններ իրականացնելու համար, կամ ցանկացած նմանատիպ սպառնալիք ներկայացնել երկրագնդի, Լուսնի, տիեզերանավերի, տիեզերանավերի անձնակազմերի կամ մարդու կողմից ստեղծված տիեզերական օբյեկտների համար։
  2. Կողմ պետությունները չպետք է Լուսնի ուղեծրում կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի այլ հետագծերի վրա տեղակայեն միջուկային զենք կամ ցանկացած այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք. նրանք նաև չպետք է տեղակայեն կամ օգտագործեն այդպիսի զենք Լուսնի վրա կամ նրա ընդերքում։
  3. Լուսնի վրա արգելվում է ռազմական բազաների, օբյեկտների և ամրաշինությունների հիմնումը, ցանկացած տեսակի զենքի փորձարկումն ու ռազմական զորախաղերի անցկացումը։ Գիտական հետազոտությունների համար կամ ցանկացած այլ խաղաղ նպատակներով զինվորական անձնակազմի օգտագործումը չի արգելվում։ Լուսնի հետազոտման և օգտագործման համար անհրաժեշտ ցանկացած սարքավորման կամ հարմարության օգտագործումը չի արգելվում։

Նաև`

  1. Լուսնի հետազոտումը և օգտագործումը վերապահվում է ամբողջ մարդկութ­յանը և պետք է տեղի ունենա ի շահ բոլոր պետությունների՝ անկախ նրանց գիտական կամ տնտեսական զարգացման աստիճանից։ Պատշաճ կերպով հաշվի են առնվում ներկա և ապագա սերունդների շահերը, ինչպես նաև, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն, կենսապայմանները բարելավելու և տնտեսական ու սոցիալական առաջընթացը և զարգացումը խթանելու անհրաժեշտությունը։
  2. Լուսնի հետազոտման և օգտագործման հետ կապված բոլոր մյուս գործողութ­յունների առնչությամբ Կողմ պետությունները պետք է առաջնորդվեն համագոր­ծակցության և փոխադարձ օգնության սկզբունքներով։ Սույն Համաձայ­նագրի համա­ձայն՝ միջազգային համագործակցությունը պետք է լինի հնարավորինս ընդգրկուն և կարող է իրականացվել բազմակողմանիորեն, երկկողմանիորեն կամ միջազգային միջկառավարական կազմակերպությունների միջոցով։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ