230 միլիոն խորանարդ մետր ջուր լցնելու խնդիր ունենք. Հարությունյանը՝ ախուրյանցիների բողոքից
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության որոշմանը՝ Սևանա լճից 100 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնել: «Այս պահին Ախուրյան ջրամբարում 230 միլիոն խորանարդ մետր ջրի պակաս կա: Անցած տարի այս օրերին Ախուրյան ջրամբարն ամբողջովին լցվել էր և թափվում էր […]