27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր լուծումներ՝ քաղաքը մեքենաներից բեռնաթափելու համար

Երևանի Արշակունյաց պողոտան բեռնաթափելու համար Կառավարությունը մշակել է ծրագիր, որը կհաստատվի ամենայն հավանականությամբ այս տարի: Այս մասին այսօր խորհրդարանում 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ առաջարկվել է կառուցել վերգետնյա անցում, բայց մերժվել է պատճառաբանությամբ, որ գեղարվեստական արժեքը գերակա է:

«Փողոցի տարբեր անկյուններում մինչև բանվորի արձանի հատվածը կտրվեն լուծումներ մինչև կրկեսի խաչմերուկը: Դեռ պրոցեսի մեջ է»:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը լրացրեց, որ Ասիական բանկի ֆինանսավորմամբ «Քաղաքային կայուն զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանք՝ բեռնաթափելու մայրաքաղաքի կենտրոնը: Ըստ Արեյանի՝ նախատեսված է տրանսպորտային 3 հանգուցների ձևափոխում, որոնցից մեկը Արշակունյաց պողոտան է: Մյուսը, նրա փոխանցմամբ, Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց ստորգետնյա հանգուց ստեղծելն է, որը ևս կբեռնաթափի փողոցը: Իսկ երրորդը՝ Իսակով-Լենինգրադյան նոր կառուցված ճանապարհի շարունակությունն է, որը հատելու է Հրազդանի կիրճը, դուրս է գալու Կոմիտասի այգու ներքևի տարածք ու հատվելու է Արշակունյաց պոտողայի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ