Հրդեհների վտանգը մեծացել է․ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառովանտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակովազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելովբնությանը և շրջակա միջավայրին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մի շարք մարզերում (մասնավորապես Արմավիր, Արարատ, Տավուշ) սկսվել էհացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնությունցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքիհամաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները,արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկպահպանվող հողերում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարարությունը տեղեկացնում է նաև, որ արգելվում է անտառային տարածքներում
1/ Կրակ վառել
2/Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
3/Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
4/Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ:
Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութականպատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնասպատճառելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրդեհավտանգ անտառտարածքներում սահմանել է շուրջօրյահսկողություն:
Անտառային հրդեհների ծագման դեպքում հորդորում ենք անմիջապես զանգահարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության911 հեռախոսահամարով կամ «Հայանտառ» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարներով` ժամը 9 : 00 – 18 : 00 ` 65-01-24, 65-47-28 :