26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 28, 2017

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ

Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները […]

Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել

Հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաներում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ամիրյան փողողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել ԻԻՀ քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին և 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին: Մոհամմադ Ռ.-ի մոտ գտնվող պլաստմասե տարայի միջից հայտնաբերվեցին գետնանուշներին նմանվող […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Կովկասյան, Սևքարեցի Սաքոյի, Թավրիզյան, Մանուշյան, Վ. Այգեկցու, Հ. Սահյան փողոցների, Վ. Փափազյան փող. 21, 21/1, 21/2, 23, 23/1, 25, 26, 27, 29 համարների և 2-րդ նրբանցքի, Հ. Էմինի փող. 11-ից-126 համարների, […]

Փաստաբանական պալատի նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին

Փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից բռնի գործողություններ կատարելու միջադեպով փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Հարգելի պարոն Գասպարյան, «Հայկական ժամանակի» 28.06.2017թ. հղումով տեղադրված տեսանյութի համաձայն Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են  բռնի գործողություններ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի […]

«Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ […]

Սեւանում կին է ջրահեղձ եղել

Հունիսի 28-ին, ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ տեղի ուժերով Սևանա լճից դուրս է բերվել 1969 թ. ծնված Վ. Ա.-ի դին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի […]

Կրճատումներ, իհարկե, լինելու են. ինչու ԱԻՆ-ը նման որոշում կայացրեց

«Կրճատումները որպես այդպիսին նախատեսվելու են, եթե նախատեսվեն օպտիմիզացման շրջանակներում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ԱԻՆ-ում կատարվելիք ու կատարվող կրճատումներից: Հիշեցնենք, որ Կառավարությունում որոշում ընդունվեց Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի օպտիմալացման վերաբերյալ: «Դա գործընթաց է, տեխնիկական հագեցվածությունն է ավելանում, որակական նոր պահանջներ են դրվում, իհարկե, լինելու են կրճատումներ»,-հավելեց նախարարը: Դիտարկմանը, թե մարդիկ անգործ […]

«Սասնա ծռերի» անդամի եղբայրը ազատ է արձակվել

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր՝ հունիսի 28-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը  ազատ է արձակվել:  Այս մասին  Henaran.am –ը  տեղեկացավ  փաստաբան Լուսինե Սահակյանից : Փաստաբանը հայտնեց, որ սկզբում  ոստիկանությունում ասել են, որ Դավիթ Եղիազարյանին բերման են ենթարկել դատական իրավախախտում կատարելու համար: Ավելի ուշ ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի