«Սասնա ծռերի» անդամի եղբայրը ազատ է արձակվել
Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր՝ հունիսի 28-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը ազատ է արձակվել:
Այս մասին Henaran.am –ը տեղեկացավ փաստաբան Լուսինե Սահակյանից : Փաստաբանը հայտնեց, որ սկզբում ոստիկանությունում ասել են, որ Դավիթ Եղիազարյանին բերման են ենթարկել դատական իրավախախտում կատարելու համար: Ավելի ուշ ասել են, որ նա բերման է ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով, որի համար պատասխանատվություն է նախատեսվում, նախապատրաստվում են նյութեր:
Լուսինե Սահակյանը նշեց , որ Դավիթ Եղիազարյանի ձեռքերը ձեռնաշղթաներից վնասվել են:
Արդեն հայտնել էինք , որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը ոստիկանություն բերման էր ենթարկվել, երբ դատական նիստի ընթացքում քաշքշոց էր սկսվել ոստիկանների եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ: