10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Բերման է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամի եղբայրը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր՝ հունիսի 28-ին բերման է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ երիտասարդին բերման ենթարկելու ժամանակ դատարանից նրան բռնությամբ են դուրս հանել եւ բակում գտնվող փաստաբանները փորձել են քաղաքացուն օգնություն ցուցաբերել, սակայն ոստիկանները հարձակվել են փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի, Ինեսա Պետրոսյանի, Մուշեղ Շուշանյանի, Տիգրան Հայրապետյանի եւ Արա Զաքարյանի վրա: Պապիկյանի խոսքով, ոստիկանները քաշքշել են փաստաբաններին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ