21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ

Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ  Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն:

Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

Գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու Ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ