30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2017

Արդեն տարիներ շարունակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է

«Հանրությունը պետք է տա այդ գնահատականը, իսկ իրենց կշռի գնահատականը ես տալիս եմ ընտրությունների արդյունքով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով «Ժառանգություն» կուսակցության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սեյրան Օհանյանի հայտարարություններից: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «թավշյա հեղափոխություն» կարող է լինել, եթե նախագահի պաշտոնում ու իշխանության ղեկին մնա Սերժ Սարգսյանը: […]

«Գյուղացին ուզում է բերքը թանկ վաճառել, վերավաճառողն էլ «գինը գցում է»»

 «Ֆերմերային շարժում» գյուղատնտեսական կազմակերպության ղեկավար  Սարգիս Սեդրակյանը նշում է՝ կան բազմաթիվ գյուղատնտեսներ, ովքեր  խնդրի առաջ են կանգնել. մտածում էին, որ ծիրանը պիտի վաճառվի գոնե 600 դրամով, բայց գինը իջավ՝ հասնելով ընդհուպ մինչև 300  դրամի: Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Գյուղացին թունաքիմիկատներ է   գնել  պարատանյութ,  աշխատանքներ է  իրականացրել և հիմա, պատկերացրե՛ք՝  եթե հանկարծ […]

Ավազակային հարձակում Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 27-ին Արագածոտնի մարզի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք մուտք են գործել Շամիրամ գյուղի իր բնակարան, պահանջել գումար, սակայն ցուցաբերված դիմադրության արդյունքում դիմել են […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 27-ին Սեուլում հանդիպել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունի հետ: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ուրախ եմ նկատել, որ նախորդ քառորդ […]

Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել /ֆոտո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները պատվիրել են 99 692 թուրքական լիրայի (մոտ 28520 ԱՄՆ դոլար) քաղցրավենիք: Թուրքական «Aktifhaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին կատարված պատվերի գումարը 71 անգամ գերազանցում է Թուրքայում նվազագույն աշխատավարձը: Այն Թուրքիայում կազմում է 1404 լիրա (մոտ 402 ԱՄՆ դոլար): Համացանցում հայտնվել է քաղցրավենիքի խանութի կողմից տրամադրած կտրոնը, որի վրա որպես պատվիրատու […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պրահայի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի /ֆոտո/

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 27-ին այցելել է Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի հայկական եկեղեցի: Նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ […]

Պանկովը՝ Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման մասին հարցով ներկայացուցիչ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Պետական դումայում եւ Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: Համապատասխան փաստաթղթի մեջ ասվում է․ «Պետքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար Պանկով Ն.Ա.-ին նշանակել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային ժողովի պալատներում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի […]

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 28-ին ժամը 10.30-15.30 կդադարեցվի Սիսիան քաղաքի` Գետափնյա թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումներիգործընթացը: Հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում: Հունիսի 28-ից ծիրանի մթերումները կսկսեն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 հասցեում և «Արարատի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն` ք. Երևան, Շարուրի 37 հասցեում: Հունիսի 29-ից ծիրանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի