Սեֆիլյանի գործով պաշտպանների վրա դատական սանկցիա է կիրառվել
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 27-ին քննվող Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի ու Արայիկ Պապիկյանի հանդեպ ևս կիրառվել է դատական սանկցիա: Այս մասին հայտարարել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը` վերադառնալով խորհրդակցական սենյակից: Դատավորը որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցով: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նիստի ընթացքում դատարանի նախագահին խնդրեց պարզաբանել […]