14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սիմոն Մարտիրոսյանը երկու կարևոր նպատակ ունի

Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  պատմեց իր տպավորությունների մասին:

Հիշեցնենք՝ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել էր 426 կգ արդյունք:

«Ընդհանուր առմամբ,  մարզիչները գոհ են, բայց ես՝ ոչ այնքան:  246-ը չկարողացա բարձրացնել, ինչի համար դժգոհ եմ:

Ի՞նչն  ինձ խանգարեց բարձրացնել 246 կգ-ը, չգիտեմ: Երևի մի փոքր շտապեցի: Ես դեռևս դարձել ո՛չ օլիմպիական չեմպիոն եմ դարձել,  ո՛չ էլ՝ աշխարհի. դա է իմ նպատակը: Հետևաբար այժմ գրանցածս հաջողությունները չեն կարող ինձ խանգարել կամ շեղել»,- ասաց 20-ամյա  ծանրորդը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ