15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդեն տարիներ շարունակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է

«Հանրությունը պետք է տա այդ գնահատականը, իսկ իրենց կշռի գնահատականը ես տալիս եմ ընտրությունների արդյունքով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով «Ժառանգություն» կուսակցության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սեյրան Օհանյանի հայտարարություններից: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «թավշյա հեղափոխություն» կարող է լինել, եթե նախագահի պաշտոնում ու իշխանության ղեկին մնա Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ականը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ «Ժառանգության» ղեկավարն արդեն մի քանի տարի շարունակ խոսում է այս մասին: Նա ինքը հորդորեց ընդդիմադիր գործչին գնահատել իր խոսքի արժեքը:

«Մենք իրականացնում ենք մեր ծրագրերն անկախ մյուս քաղաքական ուժերի հայտարարություններից, մենք գնում ենք բարեփոխումների, փոփոխությունների անկախ ընդդիմադիրների գործելակերպից»,-հավելեց նա:  

«Որպես քաղաքական դաշտի մարդ՝ ուրախ ենք, որ շարունակվում են հետընտրական պրոցեսները, մենք միշտ էլ ասել ենք, հիմա էլ կրկնում եմ՝ որքան ընդդիմությունն առողջ լինի, այնքան իշխանությունն էլ առողջ կլինի»:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ