02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Գյուղացին ուզում է բերքը թանկ վաճառել, վերավաճառողն էլ «գինը գցում է»»

 «Ֆերմերային շարժում» գյուղատնտեսական կազմակերպության ղեկավար  Սարգիս Սեդրակյանը նշում է՝ կան բազմաթիվ գյուղատնտեսներ, ովքեր  խնդրի առաջ են կանգնել. մտածում էին, որ ծիրանը պիտի վաճառվի գոնե 600 դրամով, բայց գինը իջավ՝ հասնելով ընդհուպ մինչև 300  դրամի: Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

«Գյուղացին թունաքիմիկատներ է   գնել  պարատանյութ,  աշխատանքներ է  իրականացրել և հիմա, պատկերացրե՛ք՝  եթե հանկարծ  հողատարածքը, բերքը քիչ   լինի, գյուղացիներից շատերը, գուցե, ընդհանրապես շահույթ չստանան: Գյուղացին ուզում է գոնե մի քիչ թանկ վաճառել, որ  շահույթ ստանա, վերավաճառողն էլ անընդհատ ուզում է գինը գցել: Էլ չեմ խոսում  այն համայնքի բնակիչների մասին, որոնց  արտերը կարկտահարվել են.  գյուղացին այսպիսի դեպքերում ուղղակի անելանելի վիճակում է հայտնվում», – նշեց Սարգիս Սեդրակյանը:  

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ