03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2017

«Հարկավոր է դիմել կոպիտ գործողությունների»

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:   Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ Ադրբեջանին […]

«Հայկական Գյուղ» թաղամասի կառուցապատման ծրագիրը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է «Դալմա Մոլ» համալիրի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ծրագրի մանրամասները, որով նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի […]

Հայաստանը կունենա քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի ղեկավար խորհրդի արտահերթ նիստ։ Նիստը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Քննարկմանը ներկա են եղել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ծրագրի տնօրեն Գայանե Ղարաբեբակյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ […]

Նախագահն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող «Սոֆտկոնստրակտ» և «Պիկսարտ» ընկերություններ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների […]

Հունիսի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի կազմակերպիչներ Մարիաննա Աճեմյանը և Սոնա Հովհաննիսյանը:   ԹԵՄԱ՝ «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ամենամյա ծրագիրը նախատեսված է հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ը. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի և մարզերի գրախանութներում կիրականացվեն տարբեր միջոցառումներ:

Թալիշի վերականգնումը դարձել է պետության կարևոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը. Բակո Սահակյան

  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում: […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին և բարեկամ գերմանացի ժողովրդին:   «Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի և Եվրոպայի այն […]

Սեւ ծովը փոխել է գույնը․ NASA /ֆոտո/

NASA-ի մասնագետները հայտարարել են, որ Սեւ ծովը փոխել է գույնը։ Նրանք տիեզերքի սպուտնիկից արված լուսանկարներ են հրապարակել, որոնցում երեւում է, որ Սեւ ծովի վրա հսկայական փիրուզագույն կտեր են հայտնվել։ Դրանք հատկապես նկատելի են Ռումինիայի, Բուլղարիայի եւ Ուկրաինայի ափերին։ Պատճառը, ըստ գիտնականների, այն է, որ ջրատարներում կտրուկ ընկել է թթվածնի քանակը։ Դա էլ, նրանց խոսքով, իր հերթին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի