«Գումար խնայելու խնդիր չկա. հաստիքները վերաիմաստավորվում են»

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով` համայնքների խոշորացման ծրագիրը գումարը խնայելու համար չէ. «Գումար խնայելու խնդիր չկա, պարզապես կրճատված հաստիքները՝ հաշվապահներ, աուդիտորներ, քարտուղարներ, վերաիմաստավորվում են: Այս հաստիքների փոխարեն ստեղծվում են նոր հաստիքներ»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա: «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն էլ նկատեց, որ ՏԻՄ համակարգից որևէ լումա դուրս չի եկել, և տարեցտարի ավելանում են ֆինանսական […]