20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել օպերային մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին:

Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

«Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Ի սրտե շնորհավորելով՝ մաղթում եմ, որ առողջ վայելեք ձեր նոր բնակարանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ արվեստագետին մաղթելով նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Նշենք, որ Լիպարիտ Ավետիսյանին Երևան համայնքի  սեփականություն համարվող բնակարանն անհատույց տրամադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 30-ին տեղի ունեցած Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ