14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Գումար խնայելու խնդիր չկա. հաստիքները վերաիմաստավորվում են»

 ՀՀ  Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով` համայնքների խոշորացման ծրագիրը գումարը խնայելու համար չէ.  «Գումար խնայելու խնդիր չկա, պարզապես կրճատված հաստիքները՝ հաշվապահներ, աուդիտորներ, քարտուղարներ, վերաիմաստավորվում են: Այս հաստիքների փոխարեն ստեղծվում են նոր հաստիքներ»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն էլ նկատեց, որ ՏԻՄ համակարգից որևէ լումա դուրս չի եկել, և տարեցտարի ավելանում են ֆինանսական համահարթեցման ռոտացիաները:

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների տեսակետներին, թե  համայնքների խոշորացումը կարող է արտագաղթի տեմպերը մեծացնել, նրանք նշեցին` համաձայն են:
«Վարչատարածքային բարեփոխումները բոլոր հիվանդությունների դեմ դեղ չեն, չի կարելի մտածել, որ համայնքների խոշորացումից հետո միանգամից կյանքը փոխվեց: Բնակչի կյանքը մեծապես կախված է գյուղատնտեսությունից, արդյունաբերությունից, երկրի արտաքին քաղաքականությունից, երկրի համաչափ զարգացումից և այլն: Եթե կա մի գործիք, որ 1 ամսում կկարողանա ՀՀ գյուղերի վիճակը բարելավել, ապա ասեք, մենք էլ անենք»,- ասաց Մովսիսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ