Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը․ Է․ Նալբանդյան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին Պարոն նախագահ, Պարոն գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Հարգելի Իոաննիս, սիրելի բարեկամ, շնորհավորում եմ Նախարարների կոմիտեի հաջող նախագահության կապակցությամբ: Կիպրական նախագահության առաջնայնությունները լավագույնս միտված էին արձագանքելու այն մարտահրավերներին, որոնց այսօր առերեսվում է Եվրոպան: Այդ առաջնայնություններից մշակութային ժառանգության պաշտպանությունը հատկապես կարևոր է հայ ժողովրդի համար, ով […]