14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դետեկտիվ ժանրից որևէ բան չկա»

«Երեկ պարոն Ծառուկյանը շատ հստակ ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել, ԿԸՀ գնացած մեր գործընկերների որ մասն ինչ շարժառիթով է գնացել, տարբեր են եղել դրանք: Այն, որ այդ դիմումները գրվել են երեկ և այսօր, դա փաստ է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ խոսելով այսօր իրենց դաշինքի 3 պատգամավորների կողմից  մանդատները վայր դնելու մասին:

Նա ընդգծեց, որ մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ պետք է ինքնաբացարկի դիմում գրեն. «Որևէ արտառոց բան, որևէ խորամանկություն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա»: Հարցին, թե սպասենք նոր դիմումների, Մ. Մելքումյանը պատասխանեց. «Եկեք, այդ հարցին ես չպատասխանեմ: Դա գործընթաց է, եթե լինի, կիմանաք: Նրանց վրա բացարձակ ճնշում չի եղել: Թիմ է, թիմն աշխատում է: Մարդիկ են, ովքեր մեծ նախընտրական աշխատանք են կատարել, և պարտադիր չէ, որ մարդն իր գործունեությունն անպայման պառլամենտում իրականացնի»:

Հիշեցնենք, որ այսօր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ