02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Չենք ուզում, որ «Ելք»-ը զրկվի հանձնաժողովի նախագահ ունենալուց

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացված երկու առաջարկներին էլ համահեղինակ չէ: Խոսքը ՀՀԿ-ի ու «Ելքի» առաջարկների մասին է: «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, ուստի ահնհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովների դերը մեծանա: Մենք 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիա ենք և խնդիր ունենք բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ունենալ:

Ստացվում է, ոչ մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, հասցնել 7-ի, որպեսզի կարողանանք բոլոր տեղերում լինել»,- ասաց Ռուստամյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովների թվի մեծացմամբ իրենք զրկված են լինում բոլոր տեղերում լինելու հնարավորությունից, և այս խնդիրն ավելի լուրջ է: «Այնպես արե՛ք, որ մենք բոլոր տեղերում ներկայացված լինենք»:

Ռուստամյանը նշեց, որ իրենք չեն ուզում, որ «Ելք»-ը զրկվի հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից, սակայն խնդիրն ավելի լուրջ է, որի մասին պետք է մտածել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ