08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

ԱԺ փոխնախագահների անունները հայտնի են

Քիչ առաջ  հայտնի դարձավ՝ ովքեր են ընտրվել  ԱԺ փոխնախագահներ: Արձանագրվել է 100 քվեաթերթիկ. Էդուարդ Շարմազանով՝ կողմ 84 դեմ 13, Արփինե Հովհաննիսյան՝  կողմ -73, դեմ- 22, Միքայել Մելքումյան ՝ կողմ -65,  դեմ -29: Այսպիսով՝ ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: «Շնորհակալ եմ իմ հարազատ Հանրապետական կուսակցությանը , իմ կուսակցության  նախագահ Սերժ […]

Ինչու է լռում Կարեն Կարապետյանը (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հրաժարվում է  պատասխանել հարցերին, թե ինչու , ի վերջո,  չցանկացավ ղեկավարել նորընտիր խորհրդարանը: Հիշեցնենք, խորհրդարանի ղեկավարի պաշտոնի համար շրջանառվում էր նաև Կարեն Կարապետյանի անունը: «Այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանում»,-ասաց նա:  Սամվել Ալեքսանյանն էլ կատակեց. «Կամ էլ 500 եվրո տվեք, կխոսի»: Սամվել Ալեքսանյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպես է […]

«ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական գնահատական հնչեցրեց»

«Կարծում եմ՝ մենք պիտի ճիշտ գնահատենք այդ քայլը. ԵԱՀԿ  Մինսկի խումբն առաջին անգամ  հասցեական գնահատական հնչեցրեց», – ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝  անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկվա հայտարարությանը: Արա Բաբլեոյանը շեշտեց՝  մեր դիվանագիտական քայլերը հաջողված են, իսկ դրանում ԱԺ-ն, բնական է, իր լուման ունի:

Եթե մեկը գիտակցում է, որ Աստծո դեմ մեղք է գործել

Փոքր է ճգնության ժամանակը, եղբայրներ, և մեծ է հանգիստը, ժամանակավոր է ճգնության չարչարանքը, և հավիտյանս հավիտենից է հանգիստը փափուկ դրախտում։ Եթե մեկը գիտակցում է, որ Աստծո դեմ մեղք է գործել և թուլանում է՝ ախորժելով այն, նա իր կամքով հանցանք է գործում. թող սիրով արտասվի, անընդհատ լաց լինի, որպեսզի արտասուքներով դեպի իրեն ձգի շնորհները, ստանա զղջում, […]

Ադրբեջանական կողմը գնդակոծել է հակառակ կողմի ռազմական օբյեկտը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում նկատվող լարվածությանը։ Նա ասել է, որ իբրեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ՝ Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումը ու կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հակամարտության գոտում լարվածության հետագա էսկալացիան կանխելու համար «Իսկապես, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների […]

Իրավապահներին չեն պարտադրել սատարել ՀՀԿ-ին /տեսանյութ/

 Նախկին ոստիկանապետ, ԱԺ նորընտիր պատգամավոր Ալիկ Սարգսյանը վստահ է՝  իրավապահներին ոչ ոք չի պարտադրել ընտրությունների ընթացքում սատարել իշխանական ուժին՝ ՀՀԿ-ին:  Լրագրողերի հարցին՝ իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը հայտնաբերել էր փաստաթղթեր, ցուցակներ, որում ակնհայտերեն երևում էր՝ իրավապահները ցուցակներ են պատրաստել, որտեղ նշել են, թե քանի քվե կարող են  բերել ՀՀԿ-ի համար, Ալիկ Սարգսյանը պատասխանեց՝ այդ […]

Ավելացնելու ոչինչ չունեմ. Սաս-ի Արտակ (տեսանյութ)

ՍԱՍ գրուպի նախընտրական ժողովի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը չի ցանկանում տալ: ԱԺ-ում լրագրողները նրան տեղի ունեցածի վերաբերյալ որոշ հարցեր ուղղեցին, սակայն ՍԱՍ-ի Արտակը հայտարարեց, թե ընկերության իրավաբանն արդեն իսկ մեկնաբանել է, եւ ինքը այլեւս ասելիք չունի: Հիշեցնենք, նրա անունը կապվում է հայտնի ձայնագրության հետ, որտեղ «ՍԱՍ» գրուպի աշխատակիցներին ստիպում […]

«Պետք է թողնել ինտրիգները» (տեսանյութ)

«Չկա նման բան: Այդ ամենը որոշում է կուսակցությունը, քննարկումներ եղել են, և այսօր արդեն կիմանաք բոլոր հանձնաժողովների նախագահների մասին»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ ցանկացել է ղեկավարել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովն, այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից […]

ԱԺ աշխատակազմը նոր ղեկավար ունի

Արա Սաղաթելյանը  նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար. այս մասին լրագրողներին հայտնեց աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը:  Հիշեցնենք, որ մամուլն այս պաշտոնում շրջանառում էր նաև Հովհաննես Սահակյանի անունը:  Նկատենք, որ Արա Սաղաթելյանը 2003 թ-ից  նախագահականի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի