28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պետք է թողնել ինտրիգները» (տեսանյութ)

«Չկա նման բան: Այդ ամենը որոշում է կուսակցությունը, քննարկումներ եղել են, և այսօր արդեն կիմանաք բոլոր հանձնաժողովների նախագահների մասին»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ ցանկացել է ղեկավարել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովն, այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից ինչ է հասկացել, պատասխանեց. «Անվտանգություն ու առաջընթաց»: Միհրան Պողոսյանն ընդգծեց, թե իրենք աշխատում են ամեն ինչ անել, որ Հայաստանը մի օր դառնա հարյուր տոկոսանոց օրենքի երկիր:

Արդյոք հարյուր տոկոսանոց օրենքի երկիր չլինելն է պատճառը, որ այսօր շատ մարդիկ պատգամավորի կարգավիճակում հայտնվել են խորհրդարանում, ոչ թե այնտեղ, ուր իրենց արժանի տեղն է. «Գիտեք, ուրեմն, գնահատականը տվել է ժողովուրդը, և ոչ մի լրագրող, ոչ մի ՀՀ քաղաքացի իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնել: Այսօր այստեղ գտնվում են մարդիկ, ովքեր տասնյակ հազարավոր ժողովրդի ձայն բարձրացնողն են խոհրդարանում: Եվ ես բազմիցս ասել եմ, պետք է թողնել ինտրիգները: Պետք է հասկանալ, որ այսօր մենք ունենք անելիքներ: Պետք է հասկանանք, որ այսօր ձևավորվել է մի խորհրդարան, որը ունի անելիքներ, և ժողովուրդը սպասում է: Հիմա մենք պետք է գործով ապացուցենք, որ մենք արժանի ենք եղել այդ ձայներին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ