18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Ըստ հաղորդումների` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և խոշտանգում կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա: Մասնավորապես, Էդիկ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում` 10.02.2017թ.-ին, ՀՀ ոստիկանության քրեական […]

Հայաստանի դիրքերն այս պահին ամուր են. քաղաքագետ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների որևէ դրական ընթացքն ավելի հավանական է, քան հայ-ադրբեջանական: «Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված արձանագրություններում որևէ հղում չկա Լեռնային Ղարաբաղին: Եվ ես կողմ եմ Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությանը, նրանք որևէ նախապայմանների կողմ չեն: Ի տարբերություն Թուրքիայի` Հայաստանն այժմ գտնվում է ավելի […]

«Ելք»-ն անդրադարձավ «Երկիր ծիրանի»-ի մեղադրանքներին

«Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում  անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝  նշեց. «Յուրաքանչյուր կետի տակ ունենք ենթակետեր` տրանսպորտ՝ այս ոլորտը Տարոն Մարգարյանի թիմը հիմնովին տապալել է, կրթական համակարգ` հատկապես տնօրենների հայտնի սկանդալից հետո նրանք որակյալ կրթություն չեն կարող ապահովել։ Մենք բոլոր կետերի հետ կապված լուծումներ ունենք»։ Բանախոսը շեշտեց՝ «Ելք»-ի ծրագրային դրույթներում […]

«Թեկուզ կաստիլներով գնալու եմ ընտրության, որ Փոստանջյանին ընտրեմ»

Այս պահին   Սարի թաղում «Երկիր ծիրանի»-ն քարոզարշավ է անցկացնում:  Քարոզարշավի ընթացքում մի տարեց քաղաքացի մոտեցավ Փոստանջյանին՝ ասելով. «Թող ջահելները լավ ըլնեն, մենք մեր կյանքն ապրել ենք արդեն, օրինակ ես՝ արդեն Թոխմախ գնալու թեկնածու եմ: Ես ինսուլտ եմ տարել, բայց թեկուզ կաստիլներով գնալու եմ ընտրության, որ Փոստանջյանին ընտրեմ»: Փոստանջյանը առողջություն մաղթեց քաղաքացուն և շնորհակալություն հայտնեց […]

Համանախագահները տեղեկություն նախագահների հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկություն չկա, համանախագահները չունեն որևէ տեղեկություն նախագահների հանդիպման վերաբերյալ: Անդրադառնալով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ Հոգլանդը նշել է, որ ապրիլի 28-ին կայացած հանդիպումն անցկացվել է ՌԴ արտգործնախարարի նախաձեռնությամբ:

Հայաստանի տնտեսության ապագայի մասին են մտածում

«Ամենաուշագրավն այս հարցում այն է, որ սա ավելի շատ հարց է՝ ուղղված Թուրքիային և ավելի քիչ Հայաստանին»,-լրագրողների հետ զրույցում  ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական գործարար հարաբերությունները զարգացման ինչ հեռանկար ունեն՝ հաշվի առնելով վերջին սահմանադրական հանրաքվեն: Նա նշեց, որ հայերն ավելի ուժեղ դիրքորոշում ունեն այս հարցում, ավելի լայնախոհ են, քան Թուրքիան:  […]

Եթե ատամները կտրի.Կոռնիձորի Արոն փաստում է

«Ինձ չի թվում, որ  մոտ ապագայում Ադրբեջանը ոտնձություն անի մեր սահմանների նկատմամբ, իհարկե բացառությամբ այն դեպքում, եթե իրենց երկրում քաղաքական վայրիվերումներ լինեն և հարկավոր լինի բոլորին համախմբել մեկ թշնամու՝ հայերի դեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ մայիսի 1-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությանը,  ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): […]

Եթե ազգերն սկսեն խոսել իրար հետ, քաղաքականությունն էլ կհետևի. Թուգչե Էրգյուլ

Ազգությամբ թուրք, Սան-Ֆրանցիսկոյում բնակվող  Թուգչե Էրգյուլն, ով  Սիլիկոնյան հովտում տեղկայված «Էնգել լաբս»-ի տնօրենն է, այսօր Երևանում է: Նա Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման հյուրերից էր: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ տատիկն էլ հայ է եղել, սակայն չի հասցրել նրա հետ շփվի, խոսի հայերի, Հայաստանի մասին. տատիկը վաղ է մահացել: Ինքն առաջին անգամ է Հայաստանում, ասում է, որ […]

«Մեր խիղճը և ձեռքերը մաքուր են»

Այս պահին «Երկիր ծիրանի» կուսակցությունը քարոզարշավ է  անցկացնում Սարի թաղում:  Լրագրողների հետ զրույցի ընթացքում Զարուհի Փոստանջյանը շեշտեց՝ կան քաղաքացիներ, ովքեր քաղաքական պայքար են մղել, բայց  հիմա գտնվում են անազատության մեջ: Փոստանջյանը շեշտեց՝  երեկ  Նուբարաշենում քարոզարշավ անցկացնելիս «Երկիր Ծիրանի»-ն  անցել է ՔԿՀ-ի մոտով, ողջունել Գևորգ Սաֆարյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլոց, կարճ ասած՝ այն քաղաքացիներին, ովքեր հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի