13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե ատամները կտրի.Կոռնիձորի Արոն փաստում է

«Ինձ չի թվում, որ  մոտ ապագայում Ադրբեջանը ոտնձություն անի մեր սահմանների նկատմամբ, իհարկե բացառությամբ այն դեպքում, եթե իրենց երկրում քաղաքական վայրիվերումներ լինեն և հարկավոր լինի բոլորին համախմբել մեկ թշնամու՝ հայերի դեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ մայիսի 1-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությանը,  ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

«Մնացած պարագաներում սրանք պետք է դիտել, որպես սովորական զինավարժություններ, բայց պետք է հաշվի առնենք, թե ինչպիսի թշնամի ունենք: Եթե նրանք գոնե մեկ տոկոս առավելություն զգան Հայաստանի և Արցախի զինված ուժերի հանդեպ՝ ատամները կտրի այսինքն, ապա պատերազմ կսկսեն»,-նկատեց Արա Խուդավերդյանը:

Նշենք, որ զորավարժությունները ավարտվելու են մայիսի 5-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշյալ զորավարժությանը մասնակցելու համար Թուրքիայից Ադրբեջան էր մեկնել զինանձնակազմ: Վերջիններիս բացի ադրբեջանցի պաշտոնյաներից, դիմավորել էր նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ (ատաշե), գեներալ մայոր Զաֆեր Օջաքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ