Հայաստանի տնտեսության ապագայի մասին են մտածում
«Ամենաուշագրավն այս հարցում այն է, որ սա ավելի շատ հարց է՝ ուղղված Թուրքիային և ավելի քիչ Հայաստանին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական գործարար հարաբերությունները զարգացման ինչ հեռանկար ունեն՝ հաշվի առնելով վերջին սահմանադրական հանրաքվեն: Նա նշեց, որ հայերն ավելի ուժեղ դիրքորոշում ունեն այս հարցում, ավելի լայնախոհ են, քան Թուրքիան:
Նկատենք, որ այսօր Երևանում ընթանում է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը, ինչը, ինչպես Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, կարևոր է այն առումով, որ այժմ այս հարաբերություններում ներդրողներն են նաև հետաքրքված, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
Հարցին, թե թուրք ներդրողները հետաքրքրված են սրանում, նա պատասխանեց. «Համոզված չեմ, որովհետև պարտադիր չէ, որ թուրքական ընկերությունները ներգրավված լինեն, խոսքը թուրք ներդրողների մասին է: Բայց սա ցույց է տալիս, որ հայաստանյան տնտեսությունը պատրաստվում է ապագայի համար»:
Նա նաև կարծում է, որ նման հանդիպումները կարող են ազդեցություն ունենալ քաղաքական հարաբերությունների վրա ևս, քանի որ մարդկային շփումներն ամենակարևորն ու ազդեցիկն են: