«Մեր խիղճը և ձեռքերը մաքուր են»
Այս պահին «Երկիր ծիրանի» կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Սարի թաղում:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Զարուհի Փոստանջյանը շեշտեց՝ կան քաղաքացիներ, ովքեր քաղաքական պայքար են մղել, բայց հիմա գտնվում են անազատության մեջ: Փոստանջյանը շեշտեց՝ երեկ Նուբարաշենում քարոզարշավ անցկացնելիս «Երկիր Ծիրանի»-ն անցել է ՔԿՀ-ի մոտով, ողջունել Գևորգ Սաֆարյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլոց, կարճ ասած՝ այն քաղաքացիներին, ովքեր հիմա բանտում են իրենց գաղափարների, քաղաքական հայացքների պատճառով:
«Մենք սիրում ենք Երևանը: Ես չեմ հավատում, որ սարիթաղցին կվաճառի իր ձայնը: Երևանցին պետք է մայիսի տասնչորսին գնա ընտրատողամաս և ճիշտ ընտրություն կատարի: Ես վստահաբար կարող եմ ասել՝ մեր խիղճը և ձեռքերը մաքուր են», – ընդգծեց Զարուհի Փոստանջյանը: