05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Մայիսի 5-ը Հարկադիր կատարողի օրն է

Այսօր` մայիսի 5-ին, Հարկադիր կատարման ծառայությունը նշում է իր կազմավորման 19-րդ տարեդարձը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մայիսի 5-ը նշվում է նաև որպես Հարկադիր կատարողի օր: Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հանդիսավոր ու տոնական միջոցառումների շարքը: Ընդլայնված կազմով խորհրդակցության մեկնարկից առաջ տեղի է ունեցել նորանշանակ 9 հարկադիր կատարողների երդման հանդիսավոր […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Քաղաքապետը նաև բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ […]

Պանելային քննարկում «Բիզնեսի/ստարտափի պլանավորում և ֆինանսավորում» թեմայով

Մարտի 4-ին «Մերգելյան» ակումբի շրջանակներում կայացավ պանելային քննարկում «Բիզնեսի/ստարտափի պլանավորում և ֆինանսավորում» թեմայով, որը կազմակերպել էր New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամը: Քննարկման ընթացքում հրավիրված մասնագետները NTEF-ի հիմնադիր, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի մոդերատորությամբ քննարկեցին Հայաստանում և արտասահմանում բիզնես հիմնելու գաղտնիքները, կիսվեցին սեփական փորձով: Խոսնակներն էին. Գևորգ Պողոսյանը, Idram-ի հիմնադիր, […]

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը քաղաքական և տեղեկատվական մեկուսացման քայլ է

Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակմանը, նշեց, որ Ադրբեջանը շարունակում է բավականին հաջող կերպով իրականացնել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը՝ տնտեսական, քաղաքական և տեղեկատվական առումով:  «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը համարենք քաղաքական և տեղեկատվական մեկուսացման քայլ: Իմ կարծիքով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հնարավորինս օբյեկտիվ […]

Քննարկվել են հայ-բուլղարական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է միջ­պե­­տա­կան հարաբերությունները խորացնելու հարցում: Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսական համագործակցության, գործարար կապերի հետագա զարգացումը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել […]

Իրանց ոչ մեկ չի ասել՝ գնացեք կռիվ. Բոնդո/տեսանյութ/

Գնդացրորդ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո) շատ է կարևորում ազատամարտիկների շփումը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների հետ: Նա ընդգծում է, որ 1989 թվականի պատերազմը այլ էր.«Այս տղաները, որ նստած են մեդալները դոշերին, հենց ընենց չի տված՝ սրանք արյուն թափած տղերք են: Իրանց ոչ մեկ չի ասել՝ գնացեք կռիվ, բայց իրանք տներից փախել ու գնացել են»: Մանրամասները՝ […]

Իրազեկում. մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն ՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից: Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի […]

Ցանկացել են գողություն կատարել ու սպանել են 77-ամյա պապիկին (ֆոտո)

Այսօր առավոտյան Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա միայնակ ապրող թոշակառու էր։ Ուներ տղա և աղջիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ Ստեփան Մարկոսյանն էլ իր տան հարևանությամբ գտնվող ավտոտնակում սառնարաններ ու լվացքի մեքենա է վերանորոգել։ Հարուցվել է քրեական գործ։ Հավանական վարկածներից […]

«Գույքահարկն ամբողջությամբ գնում է պետբյուջե»

«Այսօր հայտարարվել է, որ մինչ մայիսի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կավարտենք մեր փոսալցումները։ Իհարկե, մենք այսօր շատ խնդիրներ ունենք, խանգարող հանգամանքներից ամենաշատը եղանակային պայմաններն են, ձեզ վստահեցնում եմ, որ ժամանակին ամեն ինչ կարվի»,   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:  Նախարարը շեշտեց՝ բյուջեով սահմանված՝ ճանապարհային սպասարկման համար և՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի